2013թ.-ի նոյեմբերի 24-ին ժամը 17-00-ին Վարդան Մամիկոնյանի հրապարակում/Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում/ տեղի կունենա Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության՝ՀՆՔՄԿ առաջին հանրահավաքը, որը նվիրված է մեր կուսակցության նպատակների և ծրագրերի ներկայացմանը և իշխանափոխության՝ առանց բախումների, ամենաօպտիմալ ճանապարհով, առանց խժդժությունների Անի Զախարյանի մշակած բանաձևի ներկայացմանը: Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, սիրով հրավիրում ենք մեր հանրահավաքին, որը հիմք է դնելու Հայաստանում ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանը: Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է և ամեն ինչ 180 աստիճանով կարող է շուռ գալ ավելի հեշտ, քան դուք պատկերացնում եք, պարզապես պետք է դրսևորել քաղաքացիական ամուր և ազնիվ կամք:
Անի Զախարյանը հանրահավաքի է հրավիրում, որի ընթացքում կներկայացնի իշխանափոխության իր ծրագիրը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet