Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օրերս մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց բավականին լուրջ զեկույց ՀՀ դատական համակարգի կոռուպցիոն ողջ համապատկերի տեսքով, ինչը բավականին գովելի է և նշանակում է բարձրացել է այդ ինստիտուտի ինքնուրույն գործելաոճն ու պատասխանատվությունը երկրի իրավադատական խնդիրների հանդեպ: Սակայն, բուն անդրադարձս վերաբերում է ոչ թե Անդրեասյանի զեկույցին, այլ վերջերս, բավականին հաճախակի դարձած Հովիկ Աբրահամյանի և իր ուղեկցորդուհիների արտասահմանյան շրջագայություններին, որոնք պատճառաբանվում են տնտեսական կապերի ամրապնդմամբ, որոնց <<արդյունքները>> ոչ մի կերպ չեն անդրադառնում ՀՀ տնտեսական աճի և ՀՀ քաղաքացու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա: Երկուշաբթի օրը Հայաստանի Նոր քաղաքական Մշակույթ Կուսակցությունը պատրաստվում է դիմել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ այդ շրջագայությունների հաշվետվության պահանջով: Որքանով են արդարացված ՀՀ սոցիալ-տնտեսական այսպիսի անկման պայմաններում պետական պաշտոնյաների նման շռայլությունները ոչ մի արդյունք չտվող շրջագայությունների վրա? Վերահսկիչ պալատից հստակ հաշվետվություն ենք պահանջելու, թե արդյոք այդ ծախսերը պետական բյուջեի որ ձեռքբերումների հաշվին են տեղի ունենում և կոնկրետ ինչ թվերի հետ են կապված: