«Իրավունքի» աղբյուրները տեղեկացրել են, որ տխրահռչակ դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդ» Կարեն Արայանի քրեական գործով վիճաբանական փուլում, որը կայանալու է սեպտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, հրապարակվելու է խիստ գաղտնի պահվող մի վկայի ցուցմունքը: Դռնփակ դատաքննության ամբողջ ընթացքում այդ գործով վկաները ջանում էին խուսափել դատարան գալուց: Դրա ստույգ պատճառները հանրության համար այդպես էլ մնացին անհայտ: Եվ ահա պարզվում է, որ նախաքննության ժամանակ եղել էր մի անձ, որը պահանջել էր, որպեսզի քրեական գործում չարծածվի իր ով լինելը և ցուցմունք էր տվել կեղծանվան տակ: Նման «արտոնություններ» տրվում են այն վկաներին, որոնց, ըստ վարույթն իրականացնողի, կարող է սպառնալ իրական վտանգ: Այս վկան ասել էր` Կարեն Արայանի հայրը «օրենքով գող» է, և ինքը վախենում է հաշվեհարդարից: Ի դեպ, թերթի տեղեկությունների համաձայն, Կարենի հոր առողջական վիճակը թույլ չի տա նրան ձեռնարկել թշնամական որևէ գործողություն անգամ մեծ ցանկության առկայության դեպքում:
Նկատի ունենալով, որ նման դեպքերում լրջորեն սահմանափակվում են մեղադրյալի դատավարական իրավունքները, պետք է ենթադրել, որ քննչական մարմինները ունեին ավելի լուրջ հիմքեր: Սակայն ենթադրությունը մի բան է, իրականությունը տրամագծորեն այլ: ««Իրավունքի» վերջին համարներից մեկում մենք ներկայացրել էինք մի դեպք, երբ քննիչը խաբեությամբ համոզել էր մի վկայի հորինած անվան տակ տալ սուտ ցուցմունք: Այդ մասին դատարանում հայտարարել էր ինքը վկան...
Շուտ թե ուշ, հայտնի կդառնա նաև Ա. Սարգսյանի սիրեկանների ու սիրուհիների ցուցակը, որն, ըստ աղբյուրի, ներկայացված է գործում խիստ կրճատված...
Ասեկոսեները քիչ չեն, սակայն դա հանրահայտ դեպքի վերաբերյալ փակ դռների հետևում իրականացվող դատաքննության տրամաբանական հետևանքներն են»,-ամփոփել է թերթը: