▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին։ Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակում ենք միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցնքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։ Ծրագրի ավարտին կունենանք շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։ Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները, Արզնի- Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները, Ուջանում ակվեդուկի կառուցման, 7 կամուրջների նորոգման աշխատանքները։Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք, ինչի արդյունքում կբարելավվի շուրջ 25 հազար հեկտար հողատարածքի ոռոգման գործընթացը»։

Տեսանյութը՝ ՀՀ կառավարության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее