▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախ նրանից, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գործարք է առաջարկել՝ ադրբեջանական դաշտ մտնելն ինքնին տապալում է

Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Առավոտից Արցախում պաշտոնական մակարդակով նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին են խոսում, օրվա վերջ պետնախարարի ու նախագահի հնարավոր հրաժարականի, որոնք, բնականաբար, իրար հետ փոխկապակցված գործընթացներ են։

Մի քանի դետալ դեռ բացակայում է իրավիճակը ողջ խորությամբ գնահատելու համար, սակայն եթե այս ամենն արվում է ադրբեջանական պահանջով ու նախընտրություններով, ըստ այդմ՝ ադրբեջանական խաղի կանոններին ենթարկվելու տրամաբանության ներքո, ապա դա հայկական օրակարգի ձախողումն է՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։

Անկախ նրանից, թե դրա դիմաց Ադրբեջանն ինչ գործարք է առաջարկել՝ ադրբեջանական դաշտ մտնելն ինքնին տապալում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее