Սիրելի գյումրեցիներ, երեկ Ցայգ հեռուստատեսությամբ հեռարձակված՝ «Իրականում» հաղորդաշարի հյուր, իրեն մեկ ոտանի ճարպիկ կերպար հայտարարող՝ Վարդան Ղուկասյանը, սեփական շահադիտական նպատակներով աղավաղում է Գյումրու վարկանիշը և ստիպված ենք անդրադառնալ դրան: Շուրջ 13 տարի մեր քաղաքի ղեկավար աշխատած անձի հայտարարություններին ու «մտքի» փայլատակումներին չենք պատասխանելու նույն ձևաչափով, եւ խնդիրը, բնականաբար, համարձակության կամ փաստարկների պակասը չէ , այլ ընդամենը կա երեք էական հանգամանք:
Առաջին. Անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, և Գյումրու քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից և խայտառակի գումրեցու բարի համբավը:
Երկրորդ . Կա մի այսիպիսի ասացվածք՝ պետք չէ վիճել հիմարների հետ՝ նրանք սկզբից քեզ իջեցնում են իրենց մակարդակին, ապա հաղթում իրենց կենսափորձի շնորհիվ: Սամվել Բալասանյանի կենսափորձը թելադրում է ընդամենը արհամարհել այդ խեղկատակի ցնցումները, որը ձգտում է վերարտադրել խելառ Սարգիսի կերպարը, սակայն աղավաղում է անգամ այն, քանի որ ի տարբերություն Սարգիսի, որը բարի էր և ժողովրդից խնդրում էր մեկ ավելորդ աբասի, սա ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ) և անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած՝ մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է, և այդ պատճառով հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, լինել ողջախոհ, ողորմած կեղծանունով հերետիկոսին այսուհետ եթեր չտրամադրել, քանի որ դա իրեն նետում է պատրանքների գիրկը, սրացնում և աֆեկտի է հասցնում նրա ախտահարված երևակայությունը, անհնարին դարձնելով դևերը նրա ուղեղից քշելու և ապաքինելու փոքր հույսը:
Երրորդ. Ամենակարեւորը ՝ Սամվել Բալասանյանը հստակ գիտակցում է, որ այս ամենը պարզապես նպատակ ունի իրեն շեղել իր ստանձնած առաքելությունից՝ շենացնել մեր քաղաքը եւ հավուր պատշաճի կրել մշակույթային մայրաքաղաք տիտղոսը:
Սիրելի գյումրեցիներ, քաղաքապետը հավաստիացնում է Ձեզ, որ ոչ մի սադրանք իրեն չի կարող հանել հավասարակշռությունից և շեղել ուղուց, մենք միասին շարունակելու ենք կառուցել ու շենացնել մեր քաղաքը, այնպես ինչպես խոստացել էինք, անում ենք և պետք է անենք:
Գյումրիի քաղաքապետի լրատվական ծառայություն