▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Չապմանը և մի խումբ ռուս լրագրողներ կընդգրկվեն Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն  Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը համապատասխան հանձրարարություններ է տվել՝ ռուսական լրագրողների խմբի Արցախ այցելության կապակցությամ: Այս մասին գրում է «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի  ԱԳՆ  նախարարության խոսնակ  Էլման Աբդուլլաևի խոսքերը:

«Բոլորին հայտնի է այդ հարցի նկատմամբ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը։ Առանց Ադրբեջանի պետական մարմինների համապատասխան թուլտվության ռուս լրագրողների այցը Արցախ անօրինական է։ Դրա կապակցությամբ Ռուսաստանում մեր դեսպանատանը տրվել են համապատասխան հանձնարարություններ»,- ընդգծել է Է. Աբդուլլաևը։

Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության հրավերով օգոստոսի 25-30-ը մի խումբ ռուս լրագրողներ ժամանել են Արցախ:

Պատվիրակության կազմի մեջ են ռուսական հետախուզության նախկին աշխատակից, «Ռեն ՏՎ» հեռուստաալիքի «Աշխարհի գաղտնիքներ» ծրագրի հեղինակ ու հաղորդավար Աննա Չապմանը, Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը և այլք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее