▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը արդեն Լոս Անջելեսում է: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը նրան դիմավորել է «դավաճան» պաստառով։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը  շտապում հեռանալ օդանավակայանից՝ թիկնապահների ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր հանրահավաք է նախատեսված Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց, որով պահանջում են.

- Անհապաղ ազատ արձակել կալանավորված քաղաքական ակտիվիստներին եւ արցախյան պատերազմի մասնակիցներին:

- Ռազմագերիների վերադարձի հարցով գործնական քայլեր ձեռնարկել:

- Դեմ են Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելուն:

- Պահանջում են ՀՀ գործող իշխանությունների հրաժարականը:

Հանրահավաքի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են Աննա Հակոբյանին դիմավորել Լոս Անջելեսում, կներկայացնենք հաջորդիվ։

Տեսանյութը՝ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее