▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի հերքումը «Դու ըն­դա­մե­նը Նի­կո­լի շի­շը բռնողն ես ե­ղել» հրապարակման առիթով

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է մամուլի հրապարակումը, թե Հակոբյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հյակ Սարգսյանին ասել է՝ «Դու ըն­դա­մե­նը Նի­կո­լի շի­շը բռ­նողն ես ե­ղել»:

Աննա Հակոբյանի խոսնակը գրել է.

«Հ Ե Ր Ք ՈՒ Մ

Հարգելի՜ գործընկերներ,
Խնդրում եմ Ձեզ զերծ մնալ սուտ և բամբասանք պարունակող լուրեր տարածելուց և արտատպելուց։ Պաշտոնապես հերքում եմ Իրատես թերթում հրապարակված և բազմաթիվ լրատվական կայքերում արտատպված այս տեղեկությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее