«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեն չի ցանկանում գաղտնազերծել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հարցաքննել են, թե ոչ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ 1. Խնդրում ենք հայտնել՝ արդյո՞ք վերոնշյալ քրեկան վարույթի շրջանակներում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: 2. Եթե չի հարցաքննվել, ապա արդյո՞ք նախաքննական մարմինը պատրաստվում է նրան հարցաքննել, թե՞ ոչ, եւ եթե նախատեսում է, ապա ե՞րբ: Ի պատասխան՝ Կոմիտեից պատասխանել են. «Հարցմամբ նշված դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննությունը շարունակվում է»։ |
Աննա Հակոբյանին հարցաքննելու մասին տեղեկությունը համարվում է գաղտնիք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet