▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անում ենք առավելագույնը՝ երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար․ Լիլիթ Մակունց

Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, դիմելով դեսպաններին, նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանը Հայաստանի համար ժողովրդավարության ապահովման կարևոր հենասյուներից է։

«Մենք՝ որպես օրենսդիրներ, անում ենք առավելագույնը՝ երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար։ Իմ համոզմամբ՝ ներքաղաքական ճակատում նկատվող բոլոր ձեռքբերումները պետք է նաև նպաստեն ավելի արդյունավետ, վստահ և նախաձեռնող արտաքին քաղաքականության իրականացմանը»,- ասաց մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее