▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուրելիան ադրբեջանցիների հետ բլբուլ է կտրել` նշելով, թե որևէ մեկից ներողություն չի խնդրելու

Մոլդովայի խորհրդարանական տխրահռչակ փաստաբան Աուրելիա Գրիգորիուն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում ասել է, թե չի պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, թեև, նրա խոսքվ` իրեն հորդորել են դա անել:

Նա նաև նշել է, թե իբր նպատակ չի ունեցել որևէ մեկի վիրավորել, պարզապես իրականությունն է ներկայացրել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ խայտառակ դեպք է տեղի ունեցել: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը` հանդես է եկել  դատապարտելի հայտարարությամբ` մասնավորապես նշելով, որ իբր  «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», և, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը  միջազգայնորեն ճանաչված փաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее