▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապացույց, որ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին է պատկանում 64 համարի երթուղին

168.am-ը, հիշեցնելով, որ  հրապարակել էր Երևան քաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունների և դրանց հիմնադիրների ու բաժնետերերի անունները, որոնց թվում էր նաև 64 համարի երթուղին սպասարկող «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն՝ հիմնադիր Սահակյան Արման, ավելացնում է, որ  նույն հրապարակման մեջ կայքը մեջբերել էր  նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքը, որով  վերջինս հերքում էր, որ ինքը կամ իր տղան՝ Արման Սահակյանը որևէ «գծի» տեր են:

Ֆեյսբուքի օգտատեր Գևորգ Պապիկյանն ապացուցել է, որ վերոնշյալ Արման Սահակյանը հենց Գալուստ Սահակյանի որդին է՝ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Ուրեմն լրիվ օրինական մտնում ենք www.e-register.am սայթը: Սեղմում ենք «Որոնում» և որոնում ենք «Սա-Ղա Տրանս» ՍՊԸ (Երևանի լրիվ օրինական գծատերերից մեկն ա): Լրիվ օրինական վճարում ենք 3000 ՀՀ դրամ և տեսնում ենք, որ մասնակիցներից մեկը հանդիսանում է ոմն ոչինչ չասող Սահակյան Արման, բնակվող Արզումանյան 30-19 հասցեում: Հետո լրիվ օրինական մտնում ենք www.elections.am ու ՀՀ ընտրողների ռեգիստրում փնտրում ենք վերոհիշյալ անձին: ԵՎ Օ~ ՀՐԱՇՔ այնտեղ բնակվում է ոմն Սահակյան Գալուստ Գրիգորի ծնված 08/04/1948: Սենց էլ տհաճ զուգադիպություն… դե արի համոզի, որ դու մենակ քաղաքական գիծ ունես…»,-գրել է Գևորգ Պապիկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее