▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 90-ականների սկզբներին. Սարգսյան

«Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 90-ականների սկզբներին, ավելի ստույգ՝ 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա ՊՆ նախարար էի ու բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիդրներ ունեցանք»,- այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ խնդիրները մանիպուլյացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով` ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին: Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 1990-ականների վերջին, դատարանում, իսկ երրորդ անգամ՝ 2018 թվականին «Մարիոթ» հյուրանոցում: Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել՝ նույնիսկ հեռախոսային»:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ Փաշինյանին ֆիզիկապես տեսել է երրորդ անգամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее