«Ես ճանաչում եմ բոլոր 9 թեկնածուներին։ Մի քանիսն էլ մշակութային արժեք են»,-այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասել է երգչուհի, ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանն ու Մշակույթի նախարարից հետաքրքվել, թե ինչ սկզբունքով է նա առաջնորդելու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության հարցում.
Մշակույթի նախարարն ասել է, թե «ամենակարեւոր դեր է խաղալու, թե ինչ հայեցակարգեր են ներկայացնելու թեկնածուները», քանի որ նրա խոսքով պարտադիր պահանջը վերաբերում է հայեցակարգի ներկայացմանը։
Իսկ Շուշան Պետրոսյանի այն դիտարկմանն, ըստ որի տնօրենի պաշտոնի 9 թեկնածուներից միայն մեկն է ծրագիր ներկայացրել` մշակույթի նախարարը, մասնավոապես, հակադարձել է.
«Խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետև ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը... 9 թեկնածուների փաթեթն էլ ընտրվել է... խնդրում եմ` օպերայի հարցում մենք զգույշ լինենք, հանգիստ լինենք»: