▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապուշություն, հիմարություն և սուտ». ԱԺ նախագահ

 

ԱԺ-ում դիմելով Ալեն Սիմոնյանին լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ կուսակցության վարչությունում արդյո՞ք քննարկվում է ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը՝ հաշվի առնելով ՔՊ՝ պարբերաբար անցկացվող նիստերը: «Ուզում եմ հասկանալ՝ բավարար է, որ ֆեյսբուքյան մեկ-երկու օգտատեր մի ապուշություն գրի, դուք գալու եք, ԱԺ նախագահին էդ հարցերը տա՞ք, հա՞: Ապուշություն, հիմարություն և սուտ, ինչի՞ համար են պետք արտահերթ ընտրությունները»,- արձագանքեց Սիմոնյանը՝ հավելելով, որ կուսակցական տարբեր հարցեր են քննարկում նիստերին: «Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչի՞ պետք է գնանք նոր ընտրությունների»,- նշեց ԱԺ նախագահը:

Թարմացված․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի և Ռուսաստանի միջև զենքի գործարքի շուրջ նոր բանակցությունները. «Չեմ կարող ասել, ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր՝ չակերտավոր խնդիրները կարող են ներառված լինել, սպասենք, տեսնենք՝ ինչ է»: Երբ լրագրողները մանրամասներ փորձեցին պարզել՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ ռազմատեխնիկական նոր համագործակցության մասին հայտարարությանը, Սիմոնյանն ասաց. «Չգիտեմ, ես դեսպանի հետ վերջին անգամ երևի մի 8 ամիս առաջ եմ շփվել, չեմ պատրաստվում նաև իրեն մեկնաբանել որևիցե ձևով, դա իմ գործը չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее