«Վարդան Այվազյանի երեկվա պահվածքը ևս մեկ անգամ փաստում է, որ շատ ՀՀԿ-ական պատգամավորներ իրենց վարքով ապացուցում են, որ շատ հեռու են պատգամավորին հարիր պահվածքից, Էլ չեմ խոսում, ՀՀ օրենսդրության խախտումների մասին», - ASEKOSE.am -ի հետ զրույցում ասել է պատգամավոր, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը ՝ անդրադառնալով երեկ ԱԺ միջանցքում Վարդան Այվազյանի և լրագրող Գոհար Վեզիրյանի միջև ծագած վիճաբանությանը, որին նախորդել էր Արամ Մանուկյանի և Վարդան Այվազյանի վեճը:
«ՀՀԿ-ականները զբաղվում են բիզնեսով, ու չամաչելով հայտարարում են դրա մասին: Իմ վեճը Վարդան Այվազյանի հետ այդ մասին էր. կամ պետք է թողնեն պատգամավորական մանդատները բիզնեսով զբաղվեն, կամ բիզնեսը թողնեն: ՀՀ օրենսդրության համաձայն պատգամավորները բիզնեսով չեն կարող զբաղվել » : Մեկնաբանել է Արամ Մանուկյանը իր և Վարդան Այվազյանի միջև ծագած վեճը:
Նա զրույցի ընթացքում նշել է նաև, որ Այվազյանի և լրագրողի ընդհարման պահին նա արդեն միջանցքում չի եղել: Հետո մոտեցել է Գոհար Վեզիրյանին, ներողություն խնդրել, որ ակամա նրան մենակ է թողել՝ չմտածելով, որ իրենց վեճը նոր զարգացումներ կունենա :
«Ապրի Գոհարը, իրեն շատ քաջ է պահել »,- ASEKOSE.am -ի հետ զրույցում ասել է Արամ Մանուկյանը :