▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 43 վարորդ

Ապրիլի 13-ից 19-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մեքենա, որոնցից 11-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։

Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 42 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 42 մեքենա։ 32 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 18, թաղանթապատված դիմապակիով` 27 տրանսպաորտային միջոց։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее