Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր վրա վերցրեց ժողովրդին առաջնորդելու գործը. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Վլադիմիր Գասպարյանը այդ օրը եկավ ամենաթեժ պահին, կանգնեց ամենառաջին գծում ու առաջնորդեց ժողովրդին: Հենց նա փրկեց իրավիճակն ու կարողացավ ճիշտ ուղորդել հասարակությանը»,- նշեց նա:
Ըստ նրա` մեր հանրապետության պատմության մեջ երկրորդ անգամ հաջողվեց ոստիկանի հեղինակությունը բարձրացնել: Առաջին անգամ նման բան հաջողվել էր ՀՀ առաջին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին: Գառնիկ Իսագուլյանն անդրադարձել է նաև «Ժառանգություն» կուսակցության գործելաոճին, խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին` կարծիք հայտնելով, որ այն անձնական նպատակ ուներ: