▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմից «Վազգեն Սարգսյան» մեդալով վերադարձած Ֆրունզեն, պատերազմի լուրն առնելուն պես, առաջնագծում էր

 ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ

Ընկերներն ու հարազատները գիտեին, որ հոգով ու սրտով քաջը միշտ պատրաստ է հերոսանալ՝ հանուն Հայրենիքի անկախության, հանուն բոլորիս խաղաղ քնի, հանուն հայի հարատև գոյության։ Ֆրունզե Արշակյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտ հերոսներից է. շինարարի մասնագիտությունն ընտրած Ֆրունզեն արդեն իր հաստատուն քայլերն էր անում ոլորտում, բայց իր տեսակի համար սահմանի պաշտպանությունն առավել կարևոր էր։

/filemanager/uploads/2020/11/week-1/Frunze.jpg

Ապրիլյան պատերազմից արդեն հերոսացած ու «Վազգեն Սարգսյան» մեդալով վերադարձած Ֆրունզեն, սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմի լուրն առնելուն պես, առաջնագծում էր. գործը կիսատ էր, վերջնական հաղթանակի համար ինքն իր անելիքը ուներ։ Ցավոք, այս անգամ Ֆրունզեն ռազմաճակատում էր վերջին անգամ։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее