▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա, ոնց եմ զզվում էդ ձևական պետականասիրությունից. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եղավ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի վերջը: Ի՞նչ արեց այդ հանձնաժողովը, բացի շոուից, ի՞նչ օգուտ տվեց պետությանն ու ժողովրդին: Կամ ի՞նչու չի գործում Ատելության խոսքի կանխարգելման հանձնաժողովը, դրա՞ վերջն ինչ եղավ, ա՜յ ձևապաշտներ...

Իբր գործ են անում ..

Արա ոնց եմ զզվում էդ ձևական պետականասիրությունից:

Մեր օրը՝

Դիմակ, ասվալտփռոցի, ապօրինի ձերբակալություն, տուգանք, անկապ լայվեր, փնթի ֆեյքեր, հայհոյանք, խորացող աղքատություն, պարալիզված կրթական պրոցես, համատարած հիասթափություն, ընկճախտ, ապագայի զրոյական կանխատեսելիություն...

Կեցցե՜ Նիկոլի Հայաստանը...

Եվ, իհարկե, դմփ-դմփ-հուււււււ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее