▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանին օճառ տվեք

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕՃԱՌ ՏՎԵՔ


Media.am-ը գրում է.

Ռուսական «Պլանետա ՌՏՌ» հեռուստաալիքով քիչ առաջ, երբ ուղիղ եթերում քննարկվում էին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մանրամասները, ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: yerkir.am-ի փոխանցմամբ, նա հայտարարեց, որ ցավում է կատարվածի համար, և որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները` և վարորդը, և բեռնատարի տերը, և լիցենզիա տրամադրողները:

Լավ է, որ էս մարդը խոսել է պատժի մասին, բայց ուշադրություն դարձրեք այս փափախչու խոսքին. նա չի ակնարկել վթարը ծնող հանգամանքները, ճանապարհը սպասարկողներին պատասխանատվության կանչելու մասին: Անգամ Մոսկվայի քաղաքապետի ժ/պ-ն խոստովանեց, որ վթարի վայրում լուսացույցներ և արգելակող ազդանշաններ չեն եղել, իսկ այս մարդը, որն իրեն Ռուսաստանի հայերի միության նախագահ է կարգել, վախենում է կես-բերան խոսել իրականության մասին, վախենում է գոնե դույզն իսկ բողոք հայտնել Հրաչյա Հարությունյանի ստորացման առթիվ: Այն, ինչ կատարվել է մոսկովյան դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, բայց Արա Աբրահամյանը լռում է, ծռմռվում... Կամ չգիտե նման Կոնվենցիայի մասին, քանի որ սրա գլխում փողից ու իշխանություններին քծնելուց զատ՝ ուրիշ բան չկա, կամ էլ իր համար է վախենում... Սրա համար իր բիզնեսներն ավելի կարևոր են, քան ազգային արժանապատվությունը, քան մարդկային արժանապատվությունն առհասարակ...


Ուրեմն, սրան օճառի նոր խմբաքանակ տվեք...


Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее