Օրերս YouTube-ում տեղ գտած տեսանյութերից մեկում դիզայներ Արա Ասլանյանը դիմել է Մշակույթի նախարարությանը` ներկայացնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի քարերին մետաղական ամրակներ են մեխվել և մինչ օրս չեն հանվել:
Նշենք, որ ավելի վաղ Արա Ասլանյանը հրապարակավ հայտարարել է, որ «Զվարթնոցի» քարերին մետաղական ամրակներ կան: Այս մասին նրա հայտարարությունը Մշակույթի նախարարությունը պաշտոնապես հերքել է:
Դիզայների ապացույցը` տեսանյութում.