▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքն օրեր առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արթուր Վանեցյանն է՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր ղեկավար Արա Սաղաթելյանի հետ:

Նշվում է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում:

«Հայկական ժամանակ»-ն այսօր Վանեցյանից խնդրել է պարզաբանել, թե որտեղ և երբ է հանդիպել Արա Սաղաթելյանի հետ: Ի պատասխան՝ Վանեցյանն ասել է.

«Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը, չկա մարդ, որը չգիտի՝ ինքն իմ ընկերն է: Ես իր հետ հանդիպել եմ թե՛ մինչեւ ԱԱԾ տնօրեն դառնալը, թե՛ ԱԱԾ տնօրեն դարձած ժամանակ, թե՛ ԱԱԾ տնօրենի պաշոնից դուրս գալուց հետո: Վարչապետն էլ գիտի, որ Արա Սաղաթելյանն իմ ընկերն է ու ես իր հետ պարբերաբար հանդիպել եմ»:

«Հայկական ժամանակ»-ի ճշտող հարցին՝ լուսանկարն օրեր առա՞ջ է արվել, Վանեցյանը պատասխանել է.

«Չեմ ուզում ասել, ամեն բան չեմ ուզում մեկնաբանել, ինչ գրում են՝ թող գրեն»:

Կայքի հարցին ի պատասխան՝ Վանեցյանն ասել է, որ այս պահին գտնվում է Երևանում:

Տեղեկացնենք, որ Արա Սաղաթելյանը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի PR թիմի ղեկավար:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ Լուսանկարը համացանցում քննարկումների առիթ է դարձել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее