▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Թադևոսյանը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրե՞ն

Մամուլում արդեն հրապարակումներ են եղել, որ  ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանն ազատվելու է աշխատանքից:  Ըստ ասեկոսեների, նրա փոխարեն ՊՈԱԿԻ-ի տնօրեն է նշանակվելու Մեդիամաքս գործակալության  տնօրեն Արա Թադևոսյանը:

Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը  կապ հաստատեց Արա Թադևոսյանի հետ. վերջինս անակնկալի եկավ՝ ասելով. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում այդ մասին»: 

Նշենք, որ  Արիկ Թադևոսյանը նաև ղեկավարում է   Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝2006-ին,  Երևանում բացված ՀՀ-ում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը: Այս կազմակերպության փոխտնօրենը Դավիթ Ալավերդյանն է, ով, համատեղության կարգով, Մեդիամաքս գործակալության գլխավոր  խմբագիրն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее