▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագ շախմատի առաջնությունում Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Կարեն Գրիգորյանը 2024 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունում 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 4-9-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Գրիգորյանը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ վերջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել առաջնության չեմպիոն Վոլոդար Մուրզինի հետ։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее