▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնում դիմակավորված 2 անձ փորձել են թալանել քաղաքացու տունը. մայր ու դուստր դիմադրություն են ցուցաբերել

 

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:  Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ 70-ամյա Խազալ Ռասոյանի նկատմամբ:

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բժշկական դիմակներով դիմակավորված 2 ճիվաղ գիշերը փորձել են թալանել քաղաքացու տունը. մայր ու դուստր  դիմադրություն են  ցուցաբերել

 

 

 

 

 

 

 

 

 

Դիմակավորված ճիվաղները կանանցից պահանջել են գումար, ոսկեղեն, սակայն կանայք ճիվաղներից ավելի տղամարդ են գտնվել և տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում ստահակներից մեկի բժշկական դիմակը ընկել է գետնին, որից հետո ժողովրդի ասած գող՝ սիրտը դող հոգեբանությամբ դիմել են փախուստի:

Նյութը՝  այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее