▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկվում է ՄԻՊ աշխատակազմում համայնքային խնդիրներով զբաղվող առանձին հաստիքներ ունենալ

«Խնդիրներին տեղում ուշադրություն դարձնելը կարևոր է։ Ֆինանսների նախարարի հետ հարցը կքննարկենք» նոյեմբերի 7-ին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծի նախնական քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանի առաջարկին ի պատասխան`ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

ԱՍամսոնյանն առաջարկեց ՄԻՊ աշխատակազմում ավելացնել 2 հաստիք՝ համայնքային հարցերով զբաղվելու համար։ Առաջարկին միացավ նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ Ֆինանսների նախարարն էլ նշեց, որ մոտավոր հաշվարկով 2 հաստիքի ավելացումը տարեկան մոտ 13-15 միլիոն դրամ կարժենա։

Նշենք, որ բացի այդ առաջարկից, 2020թ. բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հաստիքի ավելացում նախատեսվել է. 2019թ. 86-ի փոխարեն 98։ Դրանով պայմանավորված՝ աշխատակազմին հատկացվող գումարն էլ ավելացել է:

Ըստ այդմ՝ 2020թ. ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 514,2 միլիոն դրամ՝ 61,6 միլիոն դրամով ավելի նախորդ տարվա համեմատ։

 

Դիտեք նաև՝ Ինչպե՞ս է ՄԻՊ-ը պատրաստվում իրականացնել գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее