▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկվում է ներմուծել մասնավոր գերեզմանատների գաղափարը

Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը վաղը՝ հունիսի 7-ին, կազմակերպում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի խորհրդարանական լսումներ:
 
ԱԺ-ում շրջանառության մեջ դրված, սակայն նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է ներմուծել մասնավոր գերեզմանատների գաղափարը: 
 
Գործող օրենքով սահմանված է, որ ըստ պատկանելության գերեզմանատները կարող են լինել պետական և համայնքային: Մահացածի մարմինը հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով: Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով: 12 քառ. մետրից ավելիի դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով: 
 
Ըստ օրենքում փոփոխությունների նախագծի հեղինակների՝ մասնավոր գերեզմանատների գործունեությունը կխթանի պետական/համայնքային և մասնավոր գերեզմանատների առողջ մրցակցությունը` նպաստելով հուղարկավորությունների կազմակերպման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների շահագործման բնագավառում առկա կոռուպցիոն  ռիսկերի կրճատմանը: 
 
Մասնավոր գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքներն առաջարկվում է տրամադրել հողատարածքի վարձակալության պայմանագրի հիման վրա:
 
Աղբյուրը`  «Փաստինֆո»
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее