▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա 20 տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքին և աշխատունակությանը վտանգ չի սպառնում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամլո հաղորդագրություն.

«Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее