▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ «Լուրերի» թողարկումը կվարեն դիմակով

«Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, «Լուրերի» թողարկման մեկնարկին հայտնեց հեռուսամեկնաբան Հայկ Նավասարդյանը, որը բժշկական պաշտպանիչ դիմակով էր վարում թողարկումը։

«Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին, ցավոք,  «Առաջին ալիք»-ում եւս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Ուստի մեր եւ մեր գործընկերների առողջությանը հետեւելով այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее