ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրազեկել է առաջին դասարանցիների առցանց գրանցման մասին.

«Այստեղ որևէ բարդություն չկա, կարծում եմ, ծնողների մեծ մասը կարող է իր հեռախոսից կամ համակարգչից հանգիստ գրանցել իր երեխային: Որևէ տնօրեն, որևէ կազմակերպիչ չի կարող միջամտել՝ մուտք գործելով համակարգ: Եթե խնդիրներ լինեն, մենք պատրաստ ենք օգնել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մայիսի 15-ից սկսած համակարգը բաց է լինելու և ծնողները կարող են գրանցվել:
Մանրամասները՝ տեսանյութում


