ՀՀ առաջին նախագհի մեջ հաստատ ինչ-որ մոգական ձգողականության ուժ կա: Նախ այս մարդը տասը տարի լռելուց հետո կարողացավ վերադառնալ մեծ քաղաքականություն և բառի բուն իմաստով համախբել ամբողջ ընդդիմադիր զանգվածն իր շուրջը և պայքարել իշխանության համար: Իշխանությունը նա կրկին չնվաճեց, բայց փոխարենը նա ունեցավ այնպիսի ձեռքբերում, որ կարծում եմ պակաս նշանակություն չունի, նույնիսկ ոմանց համար կարող է և ավելի մեծ կարևորություն ունենալ. Այս մարդը փաստացի կարողացավ «մաքրել» իր անունը: Մարդկանց մեծ մասը, ովքեր հայոյում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, թե´ այն ժամանակ, երբ նա դեռ նախագահ էր, թե´ դրանից հետո, կտրուկ փոխեցին իրենց վերաբերմունքն ու կողմնորոշումը: Ինչ-ինչ, բայց սա պակաս ձեռք բերում չէր: Ինչևէ, այժմ խոսենք ներկայի մասին:
Այսօրվա դրությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն այն թափը չունի ինչ ուներ 2008-ին, բայց քաղաքական դաշտի վրա ազդեցության և այդ դաշտում հեղինակության առումով նույնն ասել չէմ կարող: Նրա ցանկացած ելույթ, մեկնաբանություն տարբեր քաղաքական թեմաների շուրջ ստիպում է բոլորին դրան անդրադառնալ, մեկնաբանել, փնտրել ուղերձներ, կամ էլ հորդորներ: Բոլորը, անկախ նրանից ինչ վերաբերմունք ունեն այս մարդու նկատմամբ, քննարկում են նրա ցանկացած քայլը: Երեկվա հարցազրույցը կապված վերջին ներքաղաքական զարգացումների հետ բացառություն չէր:
Ինչպես և սպասելի էր Տեր-Պետրոսյանը, երեկ` իր հարցազրույցի ժամանակ, վարչապետի հրաժարականը ևս կապեց Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի` քառյակի, գործողությունների հետ: Իր ելույթից ես հիմնականում հասկացա հետևայալը` իշխանությունը, հատկապես Սերժ Սարգսյանը, զոհաբերելով վարչապետին, ցուցաբերեց թուլություն, հետևաբար քառյակն այժմ պետք է ավելի զգոն լինի և տանի պայքարը մինչև վերջ: Առաջին նախագահը նաև համոզմունք է հայտնում, որ Սերժ Սարգսյանը կփորձի պառակտել ընդդիմությունը` ոմանց պաշտոններ առաջարկելով, դրա համար վերջինիս համոզմամբ քառյակը ոչ մի դեպքում չպետք է մասնակցի նախագահ Սարգսյանի որևէ կառավարության ձևավորմանը և շարունակի ճնշումները հանրահավաքների միջոցով` պահանջելով իշխանությունների ամբողջական կապիտուլյացիան` նախագահի հրաժարականը: Այս հարցազրույցին ինչպես և սրա նախորդներին արձագանքեց գրեթե ամբողջ մեր քաղաքական-փորձագիտական դաշտը: Ես էլ բացառություն չլինեմ, չնայած որ, ո´չ մեկն եմ, ո´չ էլ` մյուսը:
Գիտեք ինչ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում անկեղծ չէ, և դա ինչ-որ տեղ հասկանալի է և բնական: Բանն այն է, որ անկախ նրանից որ նախկին նախագահը շուրջ 70 ամյա թոշակառու է, նա միևնույնն է մնում է քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ, այլ ոչ թե անկախ փոձագետ, որպեսզի օբյեկտիվորեն գնահատի ներքաղաքական իրավիճակը: Այն ինչը նա ասում է իր վերջին հարցազրյուցում, թե իբր Սերժ Սարգսյանն այժմ ավելի քան խոցելի է և պետք է սա անել, հետո մյուսը և այլն և այլն, ոչ թե բացարձակ ճշմարտություն է կամ էլ իրականություն, այլ փաստերի սուբյեկտիվ շահարկում: Դրա հիմնական պատճառի մասին հենց նոր ասացի: Սա այսպես ասած իմ ամբողջական վերաբերմունքը այս հարցազրյուցին:
Ինչ վերաբերում է հավանական ուղերձներին, ապա սրանով գուցե առաջին նախագահը փորձում է ուրվագծել քառյակի հետագա գործողությունները, բայց թե ինչքանով դա նրան կհաժողովի, դժվար է ասել, այլ կերպ ասած, ինչքանով այդ քառյակը կլինի միաձույլ իր հետագա գործունեության մեջ ցույց կտա ժամանակը, քանի որ մեկ անգամ չէ, որ կյանքը ցույց է տվել, թե ինչպես են իրենց ընդդիմություն ներկայացնողները մեկ ժամվա մեջ դարձել իշխանություն: Այնպես որ ճիշտ կլինի մի քիչ էլ սպաել` նախօրոք ոչ մեկին ոչնչի մեջ չմեղադրելու համար:
Վերադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենին` ուզում եմ ասել, որ սրա պատճառներից մեկն էլ, անկախ ամեն ինչից, այն է, որ քաղաքական դաշտում տեղի չի ունենում համարժեք սերնդափոխություն, ի հայտ չեն գալիս նոր դեմքեր, ժողովրդի համար ընդունելի, նոր ծրագրերով, լավ ծրագրերով մարդիկ: Իսկ նման վակումային պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ինչպես նաև Ռուբերտ Քոչարյանը դեռ երկար ժամանակ կկարողանան հրահրել ինչ-ինչ քաղաքական ինտրիգներ: Այնպես որ ցավոք սրտի թե բարեբախտաբար, բայց քաղաքական դաշտում չափ տվողները կան ու դեռ կմնան ներկայիս և նախկին երկու նախագահները: