Թուրքիայի Սամսոն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարում քիչ առաջ 49 կգ քաշային, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը հաղթել է Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկել եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության ծառայությունը: