
Այսօր Արամեն և Ռուսաստանում հայտնի երգչուհի Անժելիկա Ագուրբաշը Ru TV-ի ուղիղ եթերում ներկայացնելու են իրենց համատեղ տեսահոլովակը: Հավելենք, որ Ագուրբաշը ծնունդով Բելառուսից է, որտեղ ամենահայտնի երգչուհիներից մեկն է: Նա նաև ներկայացրել էր Բելառուսը Եվրատեսիլում, սակայն չէր անցել եզրափակիչ: Վերջին տարիներին Ագուրբաշի անունը ռուսական առաջատար ալիքներով հաճախ է շոշափվում` աղմկահարույց ամուսնալուծության պատճառով:


