▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը

 

Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը,  տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ աղբյուրի՝ թիվ 27 միջնակարդ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը) և 309-րդ հոդվածի 1-ին մասնով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված հանցավոր արաք կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ այս դպրոցի գործավարուհին ևս կասկածվում է քաղաքացուց նրան աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее