Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ խաղատանը մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
168.am-ի հետ զրույցում վերջինս հերքել է իր մասին շրջանառվող լուրերը` նշելով. «Վայ, ես դրանց հերն անիծեմ… Հայաստանում ո՞ւր ա խաղատուն, որ մի հատ էլ էդ խաղատանը գումար տանուլ տանք»: Մեր հարցին, թե երեկ խաղատուն չե՞ք այցելել, նա բացասական պատասխան է տվել. «Իհարկե, ոչ: Չկա տենց բան: Հայաստանում չունենք մենք տենց տեղեր, որ մի հատ էլ գնամ…»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում