▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաքել Մովսիսյանը «հենց այնպես» հերթագրվել էր ելույթի համար

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված վարկային համաձայնագրերը, որոնք ձայների մեծամասնությամբ ընդունվեցին: Դեմ էին ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգության» պատգամավորները եւ ԲՀԿ խմբակցության մի մասը:

ԱԺ-ն շարունակեց քննարկել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը՝ 2-րդ ընթերցմամբ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց հերթագրվել մտքերի փոխանակության համար: Հերթագրվեց 5 պատգամավոր, այդ թվում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Երբ ԱԺ նախագահը կարդում էր նրա անունը, դահլիճը սկսեց ծիծաղել: Պարզվեց՝ այս անգամ պատգամավորները որոշել էին կատակել, արդյունքում որեւէ մեկը ելույթ չունեցավ:

«Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով առաջակվում էր ինտերնետային շահումով խաղերի պետական տուրքը 100 միլիոնից դարձնել 500 միլիոն, դրվեց քվեարկության 2-րդ ընթերցմամբ:

Նախագիծն անցավ 81 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ ձայներով: Դեմ էին ՀԱԿ պատգամավորներն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց, հնչեցին ծափեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее