Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել:
«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

news.am-ն է գրում և նշում, որ հարցին՝ որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները և կասկածնե՞ր եղել են արդյոք, որ երեխան «խոզի գրիպից» է մահացել, բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը չհերքեց լուրը․ «Կա նման խոսակցություն, բայց քանի որ երեք օր «Սուրբ Աստվածամայրում» է եղել, ճիշտ կլինի իրենցից ճշտեք»։
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց, որ երեխայի մոտ «խոզի գրիպ» է հայտնաբերվել, սակայն նշեց, որ չեն կարող պնդել, որ դրա հետևանքով է մահը վրա հասել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


