▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ»-ի գեղեցիկ գոլը՝ «Փյունիկ»-ի դարպասը

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի խաղում «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»:

Խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Ռուդիկ Մկրտչյանը/ տեսանյութը կարող եք դիտել նաև այս հղումով/:

Այդպիսով, «Արարատը», որն Արամ Ոսկանյանի հրաժարականից հետո մնացել է առանց գլխավոր մարզչի, երեք անընդմեջ պարտությունից հետո վերջապես հաղթանակ տոնեց, վաստակեց 11 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Փյունիկը» երկրորդ պարտությունը կրեց վերջին երեք խաղերում և այժմ 15 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее