Արարատ լեռան վրա, ըստ ամենայնի, մեծ հրդեհ է տարածվում, որը երևում է Երևանի տարբեր կետերից:
![]()
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ ներկայացնելով սիրողական արված լուսանկար և շարունակելով հետևել իրադարձությունների զարգացմանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրել են, որ այրվող օջախները ներկայում հեռու են հայ-թուրքական սահմանից, հավելելով, որ կառույցն իրականացնում է մշտադիտարկում:
«Ներկայում այրվող օջախները հեռու են Հայաստանի սահմանից»,- հայտնել են Ճգնաժամային կառավարման կենտրոնից:


