▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի հայտարարությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, որում, մասնավորապես, ասվում է.

«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար՝ Գրանադայի հայտարարության համաձայն: Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն»:

Թարմացված․ «Մեծ յոթնյակի» երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասվում է G7-ի արտգործնախարարների` Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ ընդունած համատեղ հռչակագրում։ «Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության առաջմղմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее