▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը՝ Սասուն Միքայելյանի մանդատը վայր դնելու լուրերի մասին

 

«Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայլեյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ՝ չգիտեմ: Բախում չի եղել: Իմ և նրա հարաբերությունները սրված չեն: Ես զրո տեղեկություն ունեմ այն մասին, թե նա մանդատը վայր է դնելու, թե՝ ոչ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նեղացած ու զայրացած է, քանի որ չի ընտրվել ՔՊ նոր վարչության կազմում:

 

 

Ըստ այդ նույն խոսակցությունների՝ Միքայելյանը նեղ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում իր պատգամավորական մանդատը «շպրտելու է դեմքներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее