«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ակնհայտորեն չեն ներում Արարատ Միրզոյանին՝ թիմից երես թեքելու, ՔՊ վարչության անդամ դառնալ չցանկանալու համար։ Երեկ հաշված ՔՊ-ականներ էին ներկա Միրզոյանի՝ ԱԳՆ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը։ Մինչդեռ անցյալում Միրզոյանի յուրայիններն իշխող ուժի մի ամբողջ թեւ էին կազմում։
Երեկ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ էին ներկա քննարկմանը, նույնիսկ պատկան՝ արտաքին, եվրաինտեգրման, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովների ոչ բոլոր ՔՊ-ական անդամներն էին եկել։ Արարատ Միրզոյանն էլ ընդմիջումների ժամանակ չէր շփվում կուսակիցների հետ` արագ գնում էր ԱԺ նախագահի աշխատասենյակ, նույնկերպ վերադառնում»:
«Ժողովուրդ» օրաթերթն էլ գրում է. «Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկությունները հաստատվում են.ինչպես գրել էինք՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել:
Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ ԱԺ-ում Միրզոյանին դիմավորող չկար, ինչպես մյուս նախարարների դեպքում է լինում:
Իշխանական թեւի պատգամավորները շատ սառն են դիմավորել Միրզոյանին, անգամ խմբակցությունում Միրզոյանի մտերիմները չեն մոտեցել նրան, ջերմ վերաբերմունք ցույց չեն տվել, շատ սառն են եղել նրա հետ:
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է իրեն թիմակիցների հետ սառը եղել, առանձին զրույցներ չի ունեցել նրանցից որեւէ մեկի հետ:
ՔՊ-ականներն այսպիսով համարում եմ, իր Միրզոյանին տվել են արժանի պատասխան՝ նրա արհամարհական վերաբերմունքի դիմաց»: