«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ հեռացող նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգևավճար է տվել՝ միանվագ պարգև։ Թե խոսքն ում մասին է, քանի հոգու և ինչ չափի, անհայտ է։ Կարգադրության մեջ նշված չէ դա։
Նախկինում «հավելվածով» մանրամասներին ծանոթանում էինք։ Դատելով կարգադրության գաղտնի լինելու հանգամանքից՝ կարելի է հեռուն գնացող եզրակացություններ անել։
ԱԺ խոսնակի խորհրդական Վահան Կարապետյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով․ գրավոր հարցում ուղարկեք»:
Մանրամասները՝ թերթի համարում: