Փաստինֆո-ն գրում է.«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արարատ Զուրաբյանը:
«Ես մի պահ մտածում էի, որ չարժե խորհրդարան գալ, բայց շատ մարդիկ կային, որ ցանկանում էին ինձ տեսնել խորհրդարանում, դրա համար որոշեցի մնալ: Կարծում եմ, եթե ցանկանամ գնալ, ցանկացած պահի կարող եմ գնալ»,- ասաց Զուրաբյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում