▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Զուրաբյանի դստեր Mercedes-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա եղել է ոչ սթափ

ՃՈ տեսուչի կողմից այսօր՝ փետրվարի 5-ին, Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 01 AP 010 համարանիշի ավտոմեքենան։

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Այն «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Սայաթ-Նովա փողոցից, որի վարորդը եղել է Անի Զուրաբյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս տեւական ժամանակ հրաժարվել է ճանապարհային ոստիկաններին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը եւ հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել։

 Ի վերջո, նա ներկայացրել է վարորդական իրավունքի վկայականը։ Պարզվել է, որ այն ժամկետանց է եղել եւ, ի վերջո, համաձայնվել է անցնել սթափության փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար տեսուչի կողմից նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել։ Աղբյուրը հայտնում է, որ  Արարատ Զուրաբյանի դուստրն է: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее