vivaronews.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բեշիքտաշը» 0-1 հաշվով պարտվել է «Ֆեներբախչեին» և դուրս մնացել պայքարից:
Արաս Օզբիլիսը, հայտավորված լինելով պահեստայինների նստարանին, այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել, սակայն հասցրել է դեղին քարտ ստանալ: Հանդիպման 90-րդ րոպեին մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել մրցակցի հարձակվող Մուսա Սոուի մոտ, սական նա շարունակել է գնդակը պահել իր մոտ:
Դա դուր չի եկել Օզբիլիսին, ով անմիջապես մտել է խաղադաշտ և փորձել գնդակը վերադարձնել իր թիմին: Դրանից հետո քաշքշոց է սկսվել ֆուտբոլիստների շրջանում: Մրցավարը պատժել է Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ոչ մարզական արարքի համար: