vivaronews.am-ը գրում է. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերականգնվել է վնասվածքից և մարզումներ է անցկացնում ընդհանուր խմբի հետ: Այդ մասին փաստում է «Բեշիկթաշի» պաշտոնական թվիթերի հրապարակած լուսանկարը:
Սեպտեմբերի 24-ին, 21:00-ին «Բեշիկթաշը» սեփական հարկի տակ կընդունի իր գլխավոր մրցակիցներից մեկին` «Գալաթասարային»: Երկու թիմերը 10-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:
Նշենք, որ Արաս Օզբիլիսը հրավիրված է Հայաստանի հավաքական Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Ռումինիա և Լեհաստան – Հայաստան խաղերին մասնակցելու համար: