«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել եւ ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսելու, մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետեւ նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս՝ դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի մասը բացակայում է: Ասված է. «Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին եւ պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»։
Արայիկ Հարությունյանն ընդգծել է ադրբեջանական աճող սպառնալիքների պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության համար: Մինչդեռ նախկինում հրաժարվում էին բանակցություններից, քանի որ «Բաքուն մեզ հետ մի թեմա է քննարկում՝ ինտեգրացիայի թեման», խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ասել էր Արայիկ Հարությունյանը։ Հաշվի առնելով Արայիկ Հարությունյանի` Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ»: